Lragir.am-ը գրել է․ Ռուսաստանում մահացել է տնտեսական եւ քաղաքական գործիչ Նիկիտա Իսաևը․․․
Նա մահացել է գնացքում, Տամբովից Մոսկվա վերադառնալիս․․․
Նրա մամուլի քարտուղարի խոսքով, վատ է զգացել, շտապօգնություն են կանչել, սակայն չի հաջողվել փրկել․․․
Նրա անունը հայաստանցիներին ասում է թերեւս շատ քիչ բան, իսկ լայն ուշադրության առարկա դարձավ թերևս միայն 2019 թվականի հունվարին, երբ Հայաստանի վարչապետ Փաշինյանը Մոսկվա իր այցի ընթացքում հանդիպել էր նաև Իսաևի հետ և քննարկել նաև հայ-ռուսական հարաբերության հետ կապված հարցերի քննարկման հարթակ ստեղծելու գաղափար․․․
Հայաստանի վարչապետ Փաշինյանը Մոսկվա էր այցելել ԵՏՄ նախագահության ստանձնման կապակցությամբ: Փաշինյանն այդ այցի ընթացքում չհանդիպեց ՌԴ նախագահի հետ: Հանդիպում եղավ ՌԴ վարչապետի հետ…
Իսաեւի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին տեղեկություն հրապարակվել էր Բաղրամյան 26 Տելեգրամ ալիքով: Այդ տեղեկությունը դարձավ աղմուկի պատճառ․․․
Նիկոլ Փաշինյանի քննադատները նկատեցին, որ Իսաևը Ռուսաստանում ընդդիմադիր գործիչ է, նաեւ ադրբեջանական լոբբիստ, աչքի է ընկել հակահայ հայտարարություններով…
Նիկիտա Իսաեւը 2016 թվականին ստեղծել է «Նոր Ռուսաստան» ազատական շարժումը: Նա քաղաքացիների քաղաքական աշխուժացման միջոցով ծրագրում էր բարձրացնել պետական հաստատությունների նկատմամբ վստահությունը…