ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում իրավիճակի ամփոփում 18:00-ի դրությամբ

Արցախի եւ Ադրբեջանի սահմանի ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են տարբեր ինտենսիվությամբ: Այսպիսով, ինչ իրավիճակ է սահմանին 18:00-ի դրությամբ:Այսօր առավոտյան Ադրբեջանը հրետանու միջոցների մեծաքանակ կիրառությամբ, այդ թվում նաեւ հրանետային միջոցների կիրառմամբ նոր հարձակումներ է սկսել, որոնք հայկական Զինված ուժերը հաջողությամբ հետ են մղել՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ:

Հարավային ուղղությամբ բավականին լայնածավալ հաձակողական գործողությունները հետ եմ մղվել տան-կային ստորաբաժանումներով եւ այդ ընթացքում Արդբեջանի զինուժը կորցրել է եւս 10-11 միավոր զրահա-տեխնիկա, հիմնականում տանկեր:

Հրետանու կիրառությունը բավականին մեծ էր օրվա ընթացքում: Հրետակոծվել են հյուսիսային ուղղության բ-նակավայրերը, մասնավորապես Մարտակերտը: Մարտակերտում եւ հարակից բնակավայրերում կրակի տակ են ընկել նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչները

Վիրավորներ են տեղափոխվել Հայաստանի հիվանդանոցներ ու հոսպիտալներ: Վիրավորների մեծ մասն ունի թեթեւ վիրավորումներ, շատերը վերադարձել են շարք:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика