Աստծուն սիրող և հավատացող յուրաքանչյուր անձ կարիք ունի Աստծո հետ զրուցելու, աղոթելու: Սբ. Հովհան:Ոսկեբերանն ասում է, որ առանց աղոթքի հոգևոր կյանքը թոշնում է, ծարավում ու մեռնում:
Նույնիսկ բազում հոգսեր ունեցող աշխարհիկ մարդն էլ շատ հեշտությամբ կարող է աղոթել:Եթե անհնար է եկեղեցի գնալ, կարելի է աղոթել ամենուրեք, ոչ այնքան խոսքն է կարևոր, որքան միտքը, ոչ այնքան մարմնի դիրքը, որքան սրտի տրամադրվածությունը:
Շատերի համար աղոթքի արգելք չեն եղել ո՛չ վայրը, ո՛չ ժամանակը, ո՛չ լռության բացակայությունը:Անդադար աղոթեք, որ փորձության մեջ չընկնեք:Տե՛ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո (Սաղմոս 50, 17):
Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ և Աստված իմ, և օրհնում ու փառավորում:Քո սուրբ անունը, որ պահեցիրայս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին:
Եւ արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը:
Ամեն: