Տհաճ լուր․ Երևանում այսուհետ հիպոտեկով բնակարան գնողների եկամտահարկի ետ վերադարձ չի լինի եթե․․․

Երևանում աստիճանաբար կկրճատվի հիփոթեքային վարկի սպասարկման համար եկամտային հարկի վերադարձի համակարգը։

Այսօր՝ Կառավարության նիստում, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարեց, որ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է եկամտային հարկը չվերադարձնել 4 դեպքում՝

եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի առաջին գոտում (2022 թվականի հուլիսի 1-ից), եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի երկրորդ գոտում (2023 թվականի հունվարի 1-ից), եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի երրորդ գոտում (2023 թվականի հուլիսի 1-ից), եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի այլ գոտիներում (2025 թվականի հունվարի 1-ից)։

Կառավարությունն հավանություն տվեց նախագծին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика