Երբ 29-ամյա Գրանտ Տրիբետը սկսեց հանդիպել Կասանդրա Ռեշարի հետ, գիտեր, որ սիրահարվել էր կնոջ, ով արդեն երեխա ուներ: Որոշ տղամարդկանց դա կարող է կանգնեցնել:
Բայց ոչ նրան: Անակնկալի մասին, որը Գրանտը պատրաստել էր սիրելիի համար, Կասանդրան գրեց սոցցանցի իր էջում.«Մենք նախաճաշեցինք, հետո գնացինք այգի զբոսնելու: Ես զգում էի, որ ինչ-որ շատ կարևոր բան է տեղի ունենալու:
Մենք ոտքով երևի մեկ մղոն անցանք: Այնտեղ՝ փայտե կամրջի կենտրոնում, Գրանտը հանկարծ ծնկի եկավ և… ինձ առաջարկություն արեց: Բայց դրանով անակնկալները չվերջացան: Հետո նա առաջարկություն արեց դստերս…»:
Նա նայեց նրան և հարցրեց. «Ադրիանա, կլինե՞ս իմ աղջիկը: Ես խոստանում եմ սիրել քեզ և քո մասին հոգ տանել մինչև կյանքիս վերջը»: Կասանդրան լաց եղավ երջանկությունից, նա պարզապես չէր կարող չհուզվել այդպիսի հսկայական սիրուց…
Իսկ աղջիկը բացականչեց.«Այո: Ուռա: Մայրի՛կ, վերջապես ես հայրիկ կունենամ: Մենք հայրիկ ունենք»: Ի նշան այդ երջանիկ միության՝ Գրանտը փոքրիկին սրտաձև վզնոց նվիրեց:
Հուզիչ պահը լուսանկարեց ընտանիքի ընկերուհին՝ լուսանկարիչ Մենդի Ջիլիլենդը:Կասանդրան նշում է, որ լիարժեք ժամադրությունների ժամանակ չուներ, քանի որ պետք է հոգ տաներ դստեր մասին:
Բայց եռյակը հաղթահարեց դժվարությունները, որոնք նրանց ավելի մտերմացրին:«Իմ աչքի առաջ ազդեցիկ և հիասքանչ ամուրին վերածվեց հոգատար, սիրող հոր իմ դստեր համար»: