Լավ է, երբ ամուսինները կարողանում են երջանիկ ապրել մի հարկի տակ, սակայն երբեմն լինում է այնպես , որ համատեղ կյանքը չի ստացվում և նրանք բաժանվում են:Եվ լինում է այնպես, որ բաժանվելուց հետո ամուսինները լավ հարաբերություններ են պահպանում: Նրանք հեռանում են իրարից, օտարանում ու նույնիսկ թշնամանում:
Նա բաժանվել էր կնոջից, որի խնամքին թողել էր իրենց որդուն:
Նա ժամանակ առ ժամանակ տեսնվում էր կնոջ ու որդու հետ: Նրանք մի քանի բառ էին փոխանակում, հետո մի քիչ զբոսնում էր որդու հետ ու կրկին բաժանվում էին:Մի օր կինը խնդրեց երեխայի համար դեղորայք գնել, քանի որ դեռ աշխատավարձ չէր ստացել և անձամբ չէր կարող գնել:
Տղամարդը շտապեց դեղատուն և գնելով դեղը գնաց կնոջ տուն: Կինը դեղը տվեց երեխային և խնդրեց մնալ երեխայի մոտ կես ժամով, մինչև ինքը գնար աշխատավայր ու աշխատանքը բերեր տուն, տանը աշխատելու համար:
Նախկին ամուսինը վաղուց չէր եղել այդ տանը: Երեխան խմեց դեղն ու քնել էր, իսկ տղամարդը գնաց խոհանոց՝ դեղը սառնարան դնելու համար:Նա բացեց սառնարանի դուռն ու քարացավ: Սառնարանում միայն երեխայի կերն էր դրված, ջուր ու 1 հատ բանան:
Գլխիկոր կանգնեց ու մի պահ վերհիշեց, թե որքան անպիտան բաների վրա է գումար ծախսել ու ոչ մի օր չի մտածել, թե ինչի կարիք ունեն կինն ու երեխան:Նա չէր սիրում կնոջը, սակայն այդ կինը իր երեխայի մայրն էր:
Եվ եթե ինքը սիրում է իր երեխային, ապա պետք է ապահովի նաև այդ երեխայի մորը:Նա մի պահ պատկերացրեց, թե որքան դժվար է կնոջ համար, որքան քաղցած օրեր է անցկացրել, ու երբեք չի բարձրաձայնել իր խնդիրների մասին:
Ու որոշեց այլևս երբեք նրանց մենակ չթողնել միշտ լինել նրանց կողքին ու հոգալ նրանց կարիքները: