Վերջերս երկարաժամկետ գործուղման էի հյուսիսային քաղաքներից մեկում: Ես առողջ և դրանից բխող բոլոր պահանջներով տղամարդ եմ:
Հերթական ճաշկերույթից հետո կնոջ մարմնի բնական ցանկություն առաջացավ: Քանի որ սիրո համար սառած քաղաքում թափառել չէի ցանկանում, հարցրի ինֆորմացիայի ամենահավանական աղբյուրին՝ տաքսու վարորդին: Վարորդը որպես կոորդինատ ինձ տվեց մի հեռախոսահամար:
Ահա և իմ (ես) հեռախոսազրույցը զանգին պատասխանողի (Օ) հետ:
Ես. Բարի երեկո. Ինձ հուշեցին, որ դուք կարող եք միայնակ տղամարդու երեկոն զարդարել: Օ. (երևի լավ չհասկանալով ասվածի իմաստը).
Կներեք, ի՞նչ Ես. (նյարդայնացած) Ինձ հուշեցին, որ դուք կարող եք միայնակ տղամարդու երեկոն զարդարել: Օ. (հոգնած ու հանգիստ ձայնով-հարգանք ու պատիվ նրան, որովհետև ուշ ժամ էր). Դուք զանգել եք միլիցիայի գնդապետ Ն++++ին:
Եթե Ձեզ տխուր է, կարող եմ հերթապահ միլիցիոներների ուղարկել: Ես (ապշահար). Շնորհակալություն, պետք չէ: Անջատեցի հեռախոսը: Ցանկությունս ինչպես հայտնվել էր, այնպես էլ կորավ: Վարագույր: