Տղամարդը հանդիպում է մի գեղեցիկ կնոջ և որոշում, որ հենց այդ պահին ցանկանում է ամուսնանալ նրա հետ: Նա դիմադրում էր. «Ախր մենք միմյանց մասին ոչինչ չգիտենք»: Տղամարդը պատասխանում է.«Հենց դա էլ լավ է, կսկսենք աստիճանաբար իրար ճանաչել»:
Նրանք ամուսնացան և մեկնեցին հանգստանալու: Մի առավոտ, երբ նրանք պառկած էին լողավազանի մոտ, տղամարդը վեր կացավ, բարձրացավ 10 մետրանոց աշտարակի վրա և թռնելով այնտեղից՝ օդում 2 պտույտ կատարեց ու անթերի մտավ ջուրը:
Դրանից հետո նա արդեն ջրի տակ ևս մի քանի զարմանալի հնարք արեց: Այդ ամենից հետո նա վերադարձավ և պառկեց իր սրբիչի վրա, կարծես ոչինչ չէր եղել: «Դա անհավանական էր», -հիացավ կինը: «Ես լողի օլիմպիական չեմպիոն եմ եղել:
Տեսնում ես, ասում էի չէ, որ աստիճանաբար իրար կճանաչենք»: Հետո կինը թռավ լողավազան և սկսեց իրար հետևից պտույտներ գործել: Նա անհավանական արագ էր շարժվում: Հաշված րոպեներում 30 պտույտ կատարելուց հետո նա բարձրացավ և հանգիստ շնչելով պառկեց իր սրբիչին:
Տղամարդը ասում է. «Դա անհավանական էր: Դու օլիմպիական լողո՞րդ ես եղել»
«Ոչ», -պատասխանում է կինը, -«Ես Վենեցիայում մարմնավաճառ էի և ջրանցքի երկու կողմում էլ աշխատում էի»