Տղամարդը իր այգում զբոսնելիս տարօրինակ ձվեր գտավ․ Միայն իմանաք, թե ինչի ձվեր էին դրանք․․․

Այգեգործության պարզ ուրախությունները ամեն մեկին հասանելի չեն, մանավանդ, երբ քաղաքաբնակ եք։ Բայց այս տղամարդու բախտը բերել է․ նա ունի սեփական տուն այգով հանդերձ, որտեղ երիտասարդը հաճելի ժամանակ է անցկացնում։ Մի անգամ նա սնամեջ գերաններից մեկում պատահաբար դեմ առավ փոքրիկ ձվերի։ Ձվերից ամեն մեկն ասես ամուր սոսնձված էր մակերեսին։ Շատ խնամքով՝ առանց կճեպը վնասելու տանտիրոջն, այնուամենայնիվ, հաջողվեց դուրս հանել մի քանի ձու՝ մանրամասն հետազոտման նպատակով։ Նույնիսկ փորձառու այգեգործը չէր կարող սպասել, որ հենց իր ձեռքին ձվերից մեկը կճաքճքի։

Մի կերպ զսպելով անհամբերությունը և շունչը պահելով, երիտասարդը սպասում էր։ Եվ ահա նրա ձեռքի ափ ընկավ իսկական փոքրիկ գեկոն․ (լատ.՝ Gekkonidae), սողունների դասի թեփուկավորների կարգի մողեսների ենթակարգի ընտանիք։ Ընդգրկում է 5 ենթաընտանիքի շուրջ 102 ցեղ և 1076 տեսակ։ Քչերը գիտեն, որ այգում գեկոն գտնելն իսկական հաջողություն է։ Այս սողունը ոչնչացնում է այգու շատ վնասատուների՝ բզեզների, ուտիճների, մժեղների, իշամեղուների և լուսատտիկների՝ այդկերպ նրանցից պաշտպանելով այգեգործական մշակաբույսերը։

Համարվում է, որ եթե մեկ գեկոն հաստատվել է այգում, որն իր և իր սերունդների համար նպաստավոր է համարում, ուրեմն նրա բոլոր սերունդներն էլ այստեղ են բնակվելու։ Ցանկության դեպքում այս սողուններին կարելի է գրավել․ նրանք սիրում են տաքուկ և ստվերածածկ տեղերը, ուր իրենց ապահով են զգում։ Դա կարող է լինել փոքրիկ փչակ, հանպատրաստից սարքած բուն կամ անձավ, որտեղ,  կողմնակի աչքերից հեռու ու վատ եղանակների ժամանակ, գեկոնը կարող է իրեն լիովին ապահով զգալ։

Բնականաբար, այդ հատվածում պիտի լիքը միջատներ լինեն, հակառակ դեպքում սողունները կհեռանան սնունդ հայթայթելու։ Որոշ այգեգործներ ասում են, որ եթե այգում գեկոնի համար փոքրիկ տարողության մեջ ջուր թողնես, նա կխմի այդ ջուրը։ Դա առանձնապես կարևորվում է չորային եղանակներին, երբ ինքնուրույն ջուր գտնելը նրանց համար բավական դժվար է։ Այս սողունները բավական քաշվող են։ Ձեզ տեսնելուն պես կարող են վայրկենապես չքվել տեսադաշտից՝ երբեմն  փախուստի դիմելիս գցելով ինքնահատվող պոչը (այդկերպ նրանք շեղում են հակառակորդին կամ հավանական թշնամուն)։

Դրանից բացի, նրանք շատ են վախենում կատուներից, շներից և այլ կենդանիներից։   Հետաքրքիր փաստեր գեկոնների մասին Նրանք ի վիճակի են մատների հատուկ ծծորդների շնորհիվ շարժվել ցակացած մակերեսով և հարթությամբ։ Այս գիշերային կենդանիները 350 անգամ լավ են ընկալում լույսը, քան մարդը։ Գեկոնների շատ տեսակներ ընդունակ են վերարտադրել և նմանեցնել բազմազան ձայներ։ Գեկոնների ավելի քան 35 ենթատեսակներից ամենաբացառիկը երկոտանի գեկոնն է, որն ապրում է միայն Ավստրալիայում և Նոր Գվինեայում։ Բոլոր սողունների մեջ նրանք ամենալավ լսողությամբ են օժտված։ Գեկոնի բնական պաշտպանությունը պոչը գցելն է, որից հետո այն շատ արագ աճում է։

Ի դեպ, հենց պոչի մեջ է կուտակվում ճարպի ու մյուս օգտակար նյութերի պաշարը, որոնք սողունը կիրառում է անբարենպաստ ժամանակահատվածներում։ Հետևաբար, եթե ձեր այգու տարածքում գեկոն է ապրում, ձգտեք նրանց չվախեցնել։ Գեկոնը կոպեր չունի, դրա համար էլ նա շարունակ լպստում է սեփական աչքերը։ Բնապատկերին միաձուլվելու ընդունակությունը այս սողունների տեսակի ևս մի տաղանդն է։ Նրան շատ դժվար է զանազանել ծառի կեղևից, մամուռից ու անգամ սովորական խոտից։ Հայաստանում տարածված է ընդամենը 1 տեսակը՝ կասպիական նեղմատ գեկոնը։

Բնորոշվում են մարմնից լավ տարանջատված խոշոր գլխով, խոշոր աչքերով և նուրբ մաշկով։ Պոչը ինքնահատվող է։ Տեսակների մեծ մասը վարում է մթնշաղային և գիշերային ապրելակերպ։ Հիմնականում ձվադիր են։ Ձվերը պատված են պինդ կրակալած կամ թղթանման փափուկ թաղանթով։ Ում մտքով կարող էր անցնել, որ սողուններն ի վիճակի են այգու իսկական պահապաններ դառնալ։ Բնական միջավայրում այս կենդանատեսակները մինչև 5 տարի են ապրում։ Իսկ եթե նրանց ընտելացնեք՝ ավելի  շատ։ Եղել են դեպքեր, երբ լավ խնամելիս գեկոնները 18-20 տարի են ապրել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика