Որոշ բաների մասին խոսելը հեշտ է, բայց կատարելը՝ դժվար : Երբեմն մտածել եք, թե ի՞նչ կանեիք, եթե իմանայիք, որ ձեր զուգընկերը ձեզ խաբում է: Ավելի հավանական է, որ մտածել եք այդ մասին և նման դեպքերի համար պահեստային պլան ունեք: Կարող եք ուղղակի վեր կենալ ու գնալ, կարող էք վրեժխնդիր լինել… Բայց հաճախ Ձեր իդեալական պլանը չի աշխատում և լրիվ այլ բան է ստացվում:
Մի տղամարդ, երբ հայտնաբերեց, որ կինը դավաճանում է՝ մի յուրահատուկ բան արեց: Նա հաղորդագրություն թողեց այն մարդուն, ում հետ որ կինը իրեն դավաճանում էր:« Մարդուն, ով քնում է կնոջս հետ: Դու հիանալի հասկանում ես, թե ով ես: Այո ես գիտեմ: Ոչ չեմ բարկանում, այլ ուղղակի ցանկանում եմ մի բան խնդրել: Վերջապես կնոջս հետ քնում ես.
Բավական է ձեռք տալ մեքենայի նստատեղին՝ շուտ է մաշվում: // Դու ինձ ավելի հաճախ ձկնորսության գնալու հնարավորություն ես տալիս, բայց բավական է իմ գարեջուրը խմես: Դա լավ է, որ հյուրասիրվում ես, բայց խնդրում եմ ինձ էլ թողնես, ես դեռ այս տանը շատ ժամանակ եմ անցկացնում:
Եթե վերջինն ես խմում, ապա բարի եղիր նորը գնել, կամ փողը թողնել, որ ես գնեմ: //Երբ զուգարանի թուղթը վերջանում է, խնդրում են դեն գցես միջուկը, թե չե դրանով իմ 5 տարեկան տղան է ստիպված զբաղվել: Թուղթը լվացարանի տակի պահարանում է:Դավաճանության ժամանակ միանգամյա օգտագործման ինչ-որ բան հագիր: Աջից դրված հագուստի զամբյուղը իմն է:
Այն շատ շուտ է լցվում, և քանի որ տիկինս իմ հագուստը չի լվանում, ստիպված եմ ինքս դա անել: //Խնդրում եմ երեխաներիս մի ասա, որ դու նրանց հորեղբայրն ես, նրանք փոքր են, բայց ոչ՝ տհաս:
Հերիք է մահճակալի տակի տաքացուցիչը միացնես, դա չնայած դուր է գալիս կնոջս, բայց այրում է իմ 5-րդ կետը: //Երբ կինս հարցնի «Այս տաբատը ինձ գեր է ցույց տալիս»-ասա «ոչ»: Կարող է մտածես, թե դրանից հետո նա կսկսի քիչ պաղպաղակ ուտել, բայց ոչ, նա կգնա խանութ՝ նորը գնելու: Բայց դրանից նրա ճարպը չի կորչի:
Բավական է թղվածք ուտես: Այն թխվածքը, որը կերել ես, մայրս էր պատրաստել: Կինս վաղուց խոհանոցում չի հայտնվել, իսկ եթե բարեհաճում է, պատրաստվածը երբեք ուրիշի հետ չի կիսի:
//Դա իմ աթոռին երբեք մի արեք: Ես երբեմն երեխաներիս հետ տարբեր խաղեր եմ խաղում կամ տնային աշխատանք եմ անում: Բայց ձեր ծանրությունից աթոռս թեքվել է և ես ստիպված եմ նստելիս զգուշանալ:
Եվ վերջապես, շնորհակալ եմ, որ Սուրբ Վալենտինի օրը նրան ճաշի էիք հրավիրել, թե չէ ես պետք է ուտելիք պատվիրեի, իսկ այդ խնայված գումարով երեխաներիս կինո կտանեմ:: Հուսով եմ, որ իմ այս չնչին խնդրանքները կկատարես, իսկ երբ ամուսնալուծվենք, ես այպես կհեռանամ, որ անհարմար չզգաս:
Ես ապրիլի 3 –ին երեխաներին 4 օրով Great Wolf Lodg եմ տանելու,սառնարանի վրա օղի ունեմ, այն դեպքի համար, երբ հասկանաս, որ գարեջուր արդեն չի օգնում»: Այո, նա ամեն ինչ ճիշտ արտահայտեց և դա արեց անսովոր ձևով: