Տղամարդը հյուրանոցի անձնակազմին խնդրեց, որ չծիծաղեն իր որդու վրա․ Նրա մտքով անգամ չէր կարող անցնել, որ աշխատակիցները այդպիսի բան կանեն․․․

Տղամարդը և իր դեղահաս տղան մտան հյուրանոց՝   համար ամրագրելու: Աշխատողները նկատեցին հյուրերի զգույշ պահվածքը և երեխայի գունատությունը: Ավելի ուշ տղամարդն ու երեխան ճաշում էին ռեստորանում: Այստեղ նույնպես աշխատակիցները նկատեցին, որ նրանք իրենց շատ զգույշ էին պահում, և երեխան շատ գունատ էր ու ուտելիքի հանդեպ բացարձակ հետաքրքրություն չէր ցուցաբերում:

Ուտելուց հետո երեխան գնաց սենյակ, իսկ հայրը ցանկացավ խոսել մենեջերի հետ: Սկզբում ադմինիստրատորը հարցրեց, թե արդյոք խնդիրներ կան սենյակի կամ սպասարկող անձնակազմի հետ և առաջարկեցին կարգավորել ամեն ինչ:

Բայց տղամարդն ասաց, որ նման խնդիրներ չկան  և կրկնեց խնդրանքը: Մենեջերը շուտով եկավ: Տղամարդը խնդրեց առանձին խոսել, և նրանք գնացին մենեջերի սենյակ: Տղամարդը  բացատրեց, որ ինքը հյուրանոցում իր 14-ամյա տղայի հետ է, որը ծանր հիվանդ է, պետք է թերապիայի կուրս անցնի և հնարավոր է մազերը թափվեն: Նրանք հյուրանոց են եկել հանգստանալու, ինչպես նաև տղան որոշել է սափրել գլուխը, որ չզգա ինչպես են թափվում մազերը:

Հայրն ասաց, որ տղային սատարելու համար ինքն էլ կսափրի գլուխը և  խնդրեց, որ աշխատողները հարգանք ցուցաբերեն, երբ նրանք նախաճաշին սափրած գլուխներով ներկայանան: Մենեջերը վստահեցրեց, որ  կզգուշացնի աշխատողներին, և նրանք իրենց կդրսևորեն ինչպես հարկն է: Հաջորդ առավոտ հայր ու տղա մտան հյուրանոցի ռեստորան նախաճաշելու:

Այնտեղ նրանք տեսան, որ չորս տղամարդ մատուցողները իրենց պարտականություններն են կատարում սովորականի նման և բոլորն էլ՝ սափրած գլուխներով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика