Տղամարդը տարեց հորը տարավ ծերանոց․ Երբ վերադարձավ, 5 տարեկան որդին մի հարց տվեց նրան, որից վերջինս ուղղակի քարացավ․․․

Գնահատեք ձեր ծնողներին անկախ տարիքից: Նրանք ապրել են հանուն ձեզ, շատ բաներից զրկվել ձեզ համար:

Որդին որոշեց, որ հայրը շատ է ծերացել ու հոգս է պատճառում ընտանիքին, ուստի  հարկավոր է տեղափոխել նրան ծերանոց: Վերադառնալով ծերանոցից նրա հնգամյա որդին հարցրեց.

— Դու գրի առա՞ր հասցեն՝ որտեղ տարար պապիկին:

— Ուզում ես այցելե՞լ նրան:

— Ես ցանկանում եմ իմանալ, թե ուր պետք է քեզ տանեմ, երբ ծերանաս:

Որդին շատ ճիշտ հարց տվեց: Քանի որ ինչպես դու վարվես ծնողիդ հետ, այնպես էլ քո զավակը քեզ հետ է վարվելու: Ծնողասիրությունը երեխայի մեջ չեն սերմանում միայն խոսքերով, այլև սեփական օրինակով:

Ինչպես վարվես ծնողիդ հետ, այնպես էլ քեզ հետ կվարվեն:Ծերությունն անխուսափելի է և բոլորն են ծերանում: Իսկ մեր ծնողները տարեցտարի ավելի ու ավելի շատ են սիրո և ուշադրության կարիք զգում։

Սիրեք և հոգ տարեք ձեր ծնողներին, քանի դեռ նրանք ձեզ հետ են:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика