Տղամարդը և իր սիրուհին տանից վճարեցին կնոջը. Ահա թե ինչպես կինը վրեժխնդիր եղավ նրանցից…

37 տարվա համատեղ կյանքից հետո ամուսինը  փոխարինեց կնոջը երիտասարդ քարտուղարուհով: Նրա երիտասարդ սիրուհին պնդեց, որպեսզի նրանք ապրեն  տղամարդու  շքեղ առանձնատանը:Նրանք, Ջեյքի՝ տղամարդու  խորամանկ փաստաբանի օգնությամբ, հասան իրենց նպատակին:

Ամուսինը կնոջը 3 օր ժամանակ տվեց, որպեսզի վերջինս ազատի տունը:Առաջին օրը կինը հավաքեց իրերը, երկորդ օրը մարդկանց վարձեց, որպեսզի իրերը տեղափոխեին, իսկ վերջին օրը գեղեցիկ սեղան պատրաստեց և միայնակ ճաշեց:

Նա Շարդոնե տեսակի թանկարժեք գինի, ծովախեցգետիններ և խավիար էր վայելում հանգստացնող երաժշտության ներքո:Ճաշկերույթի ավարտից հետո մտավ բոլոր սենյակները և վարագույրների քիվերի սկզբնամասում դրեց ճաշի կիսատ մնացած ծովախեցգետիններն ու խավիարը, իսկ հաջորդ օրը լքեց տունը:Ջեյքն ու սիրուհին, սկզբում, տանը իրենց շատ լավ էին զգում, բայց մի քանի օր հետո ամեն բան փոխվեց. տնից սկսեց անտանելի հոտ գալ, որը ոչ մի ձևով չէր անցնում:

Շուտով խնդրի մասին իմացան բոլորը: Տան աշխատողները հրաժարվեցին աշխատել, իսկ հյուրեր նրանց այցի չէին գալիս: Ջեյքը և սիրուհին որոշեցին տունը վաճառել, սակայն գնորդները հոտի պատճառով հրաժարվում էին այն գնելուց:

Այս ամենի հետևանքով նրանք բանկից մեծ գումար վերցրեցին, որպեսզի կարողանան նոր տուն գնել:Նախկին կինը մի օր զանգեց ամուսնուն և ասաց, որ պատրաստ է ամուսալուծության պայմանագրի մեջ որոշ զիջումների գնալ, եթե տունը իրեն մնա:Ամուսինը ընդունեց կնոջ առաջարկը, իսկ հաջորդ օրը փաստաթղթերը ստորագրված էին:

Ջեյքը և սիրուհին երջանիկ ժպիտով լքեցին տունը` իրենց հետ տանելով նաև տան բոլոր իրերը` այդ թվում նաև վարագույրներն ու քիվերը…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика