Այս պատմությունը նվիրվածության, իրական սիրո և հավատարմության, ինչպես նաև պարտավորվածության մասին է: Եվ դա ոչ թե մարդ էակի, այլ սովորական շնիկի մասին է, որը ունի նշված բոլոր հատկությունները: Տղամարդը սկսեց նկատել, որ իր շունը ամեն առավոտ ինչ-որ տեղ է գնում։ Երբ դա դարձավ ամենօրյա, նա հետևեց շանը և պարզեց տխուր գաղտնիքը:
Շնիկը շատ հանգիստ էր և տան բակից առհասարակ չէր հեռանում, հետևաբար իր վարքագծի մեջ տարօրինակությունը ահազանգեց նրա տիրոջը: Երբ տղամարդը որոշեց հետևել շանը, նա չէր էլ կարող կասկածել, թե նա ինչ ճանապարհով է անցնելու: Նրանք անցան գրեթե ամբողջ քաղաքով՝ հասնելով ծայրամասեր: Շնիկը վստահորեն գնում էր մի տեղ և նրան հետևող տղամարդը արդեն հասկանում էր ամեն ինչ: Եվ նա շատ զարմացավ, երբ շունը կանգ առավ գերեզմանոցում: Փաստորեն շունը ամեն օր գնում էր իր հոր գերեզման։
Երկու տարի առաջ նրա հայրը կաթված էր ստացել, և բժիշկները խորհուրդ էին տվել նրա համար օգնական կենդանի ունենալ: Տղամարդը անօթևան շանը տարավ իր տուն: Այս ընթացքում շունը այնքան էր կապնվել իր նոր տիրոջ հետ, օգնում էր ծեր տիրոջը ամեն հարցում, որ նա այլ կյանքի մասին չէր էլ կարող մտածել: Ավաղ, տարիներ անց ծերունուն տեղափոխեցին հիվանդանոց, և նա այնտեղ մահացավ։
Դրանից հետո շունը չէր կարողացել հրաժեշտ տալ ծերունուն: Հենց դա էր պատճառը, որ շունը ամեն օր գնում էր իր ընկերոջ՝ ծերունու գերեզմանին: Մարդիկ տեսնում էին նրա ցավը, բայց քչերն էին պատկերացնում, թե որքան մեծ էր դա: Նույնիսկ ինքը՝ ծերունու որդին չէր հասկանում, թե ուր է գնում հավատարիմ շունը ամեն առավոտ։ Հասնելով իր հոր գերեզմանին՝ որդին ևս սկսեց արտասվել հավատարիմ շան հետ միասին․․․