Տղան բանտից նամակ է գրում միայնակ ապրող մորը՝ հանկարծ չփորես հողամասը, թե չէ քեզ էլ ինձ հետ կնստացնեն, ոստիկաններն իմանում են այս մասին… Ծիծաղից կթուլանաք, երբ իմանաք, թե ինչ է լինում հետո…

Մայրը, որ միայնակ էր մնացել  այն բանից հետո, երբ նրա որդուն բանտարկել էին, որդուն նամակ է գրում.

-Որդիս, թանկագինս, առանց քեզ շատ դժվար է ինձ համար, տանը ոչինչ չեմ հասցնում, հողամասը փորել է պետք, իսկ ես ուժ չունեմ,  կարտոֆիլը ցանելու ժամանակն է, չգիտեմ ինչ պետք է անեմ

Որդին պատասխանում է մոր նամակին, գրում է.

-Մայրիկ, չհամարձակվես փորել, թե չէ այնպիսի բաներ դուրս կգան հողի տակից, որ քեզ էլ կնստեցնեն, իմ ժամկետն էլ կերկարացնեն:

Մեկ ամիս անց կրկին նամակ է գալիս մորից.

-Իմ թանկագին որդի, նամակդ հասնելուն պես ոստիկանությունից եկան, ամբողջ հողամասը փորեցին, լավ էին աշխատում, եռանդով, բայց ոչինչ չգտան ու բարկացած հեռացան:

Ես շնորհակալագիր կգրեմ ոստիկանապետին,  որ նրանք  օգնում են միայնակներին:

-Մամ ջան, ինչով կարող էի՝ օգնեցի, կարող ես կարտոֆիլն էլ ինքդ ցանիր:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика