Տղան պատահաբար լսեց մոր և տատիկի խոսակցությունը․․․Ահա ինչ տեղի ունեցավ դրանից հետո

Հայրս կյանքից հեռացավ, երբ ես շատ փոքր էի, եւ մայրս ստիպված էր ինձ միայնակ ոտքի կանգնեցնել: Նա հպարտ կին էր և երբեք օգնություն չի խնդրել սկեսուրից:

Մայրս միաժամանակ մի քանի տեղ էր աշխատում, և կարողանում էր ապահովել մեր տան, սնունդի, կրթության և մնացած այլ հարցերը:Հիշում եմ, երբ ես 17 տարեկան էի, եւ ես կես դրույքով աշխատում էի մեզ մոտ գտնվող փաթեթավորման արտադրամասում մեկ տարի …

Ես ուզում էի գումար հավաքել, աշխատավարձս իհարկե բավարար չէր, որ ես նոր համակարգիչ ձեռք բերեի, ինչի մասին վաղուց էի երազում:Բայց մի օր պատահաբար ականջովս ընկավ մայրիկիս խոսակցությունը տատիկիս հետ;

Նա տատիկից փող էր խնդրում, որովհետև ստիպված էր վճարել ճողվածքի վիրահատության համար: Բացի այդ, մենք պիտի նաև տան վարձը տայինք: Իհարկե մենք ապահովագրություն ունեինք, բայց ամեն դեպքում պետք էր մի բան մտածել:Դե, ես որոշեցի իմ կուտակած գումարը դնել մայրիկիս հոգեպահուստի «փրկարարական շշի մեջ»:

Իմ հավաքածը մոտ 600 դոլար էր: Հիշում եմ, թե ինչպես մայրս զանգեց տատիկիս և ասաց, որ անհրաժեշտ գումար գտնվել է և պարտք վերցնելու կարիք չունի:Ես ինձ այնքան լավ էի զգում, այնքան բավարարված էի, որ ինչ-որ կերպ կարողացա փոխհատուցել մայրիկիս բոլոր չարչարանքների համար, որ նա կրել էր ինձ ոտքի կանգեցնելու և գլխավերևումս տանիք տալու համար:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика