Բիզնեսմենը կանչում է քարտուղարուհուն. «Մեկ շաբաթով արտասահման ենք մեկնում»: Քարտուղարուհին տեղեկացնում է ամուսնուն. «Սիրելիս ես շեֆի հետ մեկ շաբաթով գործուղման եմ մեկնում»:
Ամուսինը զանգում է սիրուհուն. «Կինս գնում է, ամբողջ շաբաթը մերն է…»:
Սիրուհին զանգում է աշակերտին, որի հետ տանը պարապում է. «Մոտակա մեկ շաբաթում պարապմունքներ չեն լինելու»: Տղան ուրախությամբ զանգում է պապին. «Ուսուցչուհին հիվանդացել է, կարող ենք մի ամբողջ շաբաթ հանգստանալ»:
Պապը, որը բիզնեսմենն է, քարտուղարուհուն ասում է. «Թոռս ազատ ժամանակ ունի, գործուղումը հետաձգում ենք»: Քարտուղարուհին զանգում է ամուսնուն. «Շեֆը գործուղումը հետաձգել է»:
Ամուսինը ՝ սիրուհուն.«Ոչինչ չի ստացվի-կինս չի գնում»: Սիրուհին աշակերտին. «Դասերն ըստ գրաֆիկի»: Աշակերտը պապին. «ոչինչ չստացվեց, ուսուցիչը ուշքի եկավ»: Բիզնեսմենը կանչում է քարտուղարուհուն. « …բայց և այնպես-գնում ենք»: