Ցավալի լուր. Հայաստանից Բաթումի մեկնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել. Հաղորդվում է 2 զոհի 19 տուժածի մասին…

Օգոստոսի 31-ին, ժամը 08:44-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթափոխից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03:10-ի սահմաններում

Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երեք «Ford Transit» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Ըստ նախնական տվյալների՝ կա 2 զոհ և 19 տուժած: Տուժել են ՀՀ քաղաքացիներ:
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը նշված վթարից տեսանյութ է հրապարակել:

Տեսանյութը դիտեք ստորև՝

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика