«Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության նախկին անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փաշինանի անադեկվատությունը արդեն խփում է բոլոր ռեկորդները. ո՞վ կարող է գոնե մեկ տրամաբանական բացատրություն բերել, թե ինչո՞ւ է Հայաստանի վարչապետը Վիետնամի գործարարների և Վիետնամում հայ համայնքի հետ հանդիպումների ժամանակ ռուսերեն խոսում:
Վիետնամը ի՞նչ կապ ուներ ռուսերենի հետ, և ընդհանրապես, պարոն վարչապետ, Դուք տեղյա՞կ եք, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է
Երբ մաքսատան այն խեղճուկրակ աշխատողի հաշվին ինքնահաստատվեցիք, իբր անհարգալից վերաբերմունք էր դրսևորել դրոշի հանդեպ, իսկ տեղյակ ե՞ք, որ պետական լեզուն ոչ պակաս կարևոր պետական խորհրդանիշ է։
Ձեզ ո՞վ է իրավունք տվել նման անհարգալից կերպով վերաբերվել մեր պետական լեզվին՝ այն էլ պետության ղեկավար լինելով։
Հ.Գ.Խոսելիս էլ տարրական սխալներ եք անում. «сектор ВЫРОС, а не ВЫРОСЛО», որովհետև «слово сектор мужского рода, а не среднего»: