Փաշինյանը քիչ առաջ հայտնեց Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման արդյունքը

Կողմերը բրյուսելյան հանդիպումից հետո պայմանավորվել են շարունակել շփումները։ ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի- Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ եռակողմ հանդիպման ժամանակ վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ըստ այդմ՝երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձու-թյան սկզբունքով,երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո,–գրել է Փաշինյանը։Նա հավելել է, որ Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն։

Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել շփումները։

Հիշեցնենք` Փաշինյանն այսօր Բրյուսելում կմասնակցի Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթնաժողովին։ Միջոցառման շրջանակում նախատեսվում է, որ ՀՀ վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա եվրոպական գործընկերների հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика