Փաշինյանն ու Ալիևը առաջին անգամ խոսել են դեմ առ դեմ. Նոր մանրամասներ

Հաղորդվում է,որ հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելում՝ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ եռակողմ հանդիպումից հետո: ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2020 թվականին Արցախում իրավիճակը սրվելուց հետո առաջին անգամ առանձնազրույց են ունեցել։

Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները:«Այո,դա ճիշտ է։Նրանց համար կարևոր էր, որպեսզի դեմ առ դեմ շփվեն»,– ասել է Շառլ Միշելը` պատասխանելով լրագրողների այն հարցին` արդյոք բանակցությունների ժամանակ նա կարճ ժամանակով դուրս է եկել, որպեսզի Փաշինյանին ու Ալիևին հնարավորություն տա առանձին զրուցելու։

Թե ինչ են քննարկել Ալիևն ու Փաշինյանը միմյանց հետ,դեռ հայտնի չէ,բայց Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի ու Ալիևի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ, որ Բրյուսելում հաստատվել է Ադրբեջանի հետ երկաթուղու վերագործարկման մասին պայմանավորվածությունը։

Հայաստանը տվյալ երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն։ԵՄ-ն էլ,Միշելի խոսքով,փորձագիտական օգնությունէ խոստացել սահմանների սահմանազատման ու դելիմիտա-ցիայի հարցում, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության հարթակ:

Հիշեցնենք` դեկտեմբերի 14–ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ընդունել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝քննարկելու Հարավային Կովկասում իրավիճակը և երկու երկրների հետ ԵԽ հարաբերու-թյունների հետագա զարգացման ուղիները:

Հանդիպումից հետո Փաշինյանը Facebook–ում հայտնեց բրյուսելյան հանդիպման արդյունքը`. երկաթուղին կվերագործարկվի, և այն կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն։

Հիշեցնենք նաև, որ Փաշինյանն այսօր Բրյուսելում կմասնակցի Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթնաժողովին։ Մի-ջոցառման շրջանակում նախատեսվում է, որ ՀՀ վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա եվրոպական գործընկերների հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика