Փոքրիկ աղջիկը մահացավ քաղցկեղից. 3 օր անց նրա մայրիկը պահարանում ինչ որ բան հայտնաբերեց…

ԱՄՆ-ից Ելենա Դեսերիչը շատ հաճելի և բարի աղջիկ էր: Նա պաշտում էր ընթերցանությունը, տան գործերը անել, խաղալ ընկերների և շան հետ:

Սակայն մի քանի օր անց ամեն ինչ փոխվեց: Բժիշկներն աղջնակի գլխում քաղցկեղ հայտնաբերեցին:Բժիշկների կանխատեսումները ծայրահեղ վատ վիճակի մեջ էին դրել նրա հարազատներին:

Երեխայի ծնողները` Կիտը և Բրուկը որոշել էին աղջկա կյանքի վերջին օրերը մաքսիմալ երջանիկ դարձնել:Երբ 6-ամյա փոքրիկը, ով նոր նոր էր սկսել գրել կարդալ սովորել, սկսեց գիտակցել իր առողջական վիճակի ողջ լրջությունը և նամակներ գրեց ուղղված իր ծնողներին, քույրիկին և անգամ շանը:

Կյանքի վերջին ամիսների ընթացքում Ելենայի առողջական դրությունը շարունակում էր վատանալ: Ժամանակի ընթացքում փոքրիկը կորցրեց խոսելու ունակությունը, իսկ ավելի ուշ նրա մարմինը մասամբ պարալիզացվեց:

Սակայն այդ վիճակում անգամ նա շարունակում էր սիրո խոստովանությամբ գրություններ գրել իր հարազատներին ուղղված:Գրություններից առաջինը Ելենայի ծնողները գտան նրա մահվանից մի քանի օր անց:

Աղջկա մյուս գրառումները նրանք գտան հաջորդ տարիների ընթացքում տան անսպասելի անկյուններում:Երբ մահացած աղջկա բոլոր գրառումները հայտնաբերվեցին, Ելենայի ծնողները որոշեցին դրանք տպագրել գրքի տեսքով, որի վաճառքից ստացված եկամուտը նրանք նվիրաբերում են բարեգործական հիմնադրամներին:

Անգամ այս տարբերակով փոքրիկ Ելենան կարողացավ իր ներդրումն ունենալ այդ ծանր հիվանդության դեմ մղվող համաշխարհային պայքարում, իսկ նրա նամակները մինչ օրս հույս են ներշնչում և ոգևորում ամբողջ աշխարհում ապրող մարդկանց:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика