Փոքրիկ երեխայի հայրը աղերսում էր օգնել շնչահեղձ լինող որդուն, բայց մարդիկ այնպես էին իրենց պահում, որ կարծես նրանց չէին էլ նկատում…

Երբ փոքր երեխա ունես կյանքի անսպասելի, երբեմն նաև սարսափելի շրջադարձներն անխուսափելի են: Նրանք ովքեր փոքր քույր կամ եղբայր ունեն (էլ չեմ ասում սեփական երեխայի մասին) ծանոթ են շնչահեղձ լինող երեխայի ձայնին:Շատ դեպքերում , երբ անմիջապես օգնության են հասնում , դա լուրջ հետևանքներ չի ունենում: Բայց, երբ դեպքը պատահում է ճանապարհի մեջտեղում, երթևուկության ժամանակ՝ կարող է  բավական տխուր վերջանալ:

Այպիսի մի դեպք տեղի ունեցավ Ջորջիանո Միեռոյի և Խոսե Ռոդրիգեսի  և նրանց 10-ամսեկան  երեխայի հետ: Երբ զույգը նկատեց, որ իրենց փոքրիկը շնչահեղձ է լինում, կոկորդում մնացածը դուրս բերելու նպատակով  իրենց մատները  խցկեցին երեխայի բերանը:Նրանք հույս ունեին, որ փոքրիկը այդ ձևով հետ կտա, բայց ապարդյուն:

Զույգերը դուրս եկան ճամփեզր և սկսեցին խփել երեխայի մեջքին՝ շնչուղիները ազատելու նպատակով, բայց  դա էլ չօգնեց: Խոսեն ամեն կերպ փորձում էր կանգնեցնել անցնող մեքենաները և օգնություն խնդրել,  սակայն  բացի երկու հոգուց, որոնց հետագայում հայրը «հրեշտակներ» անվանեց, չկանգնեցին: Դա տեղի ունեցավ, երբ նրանց մոտով անցնում էր կանչի շտապող շտապ օգնության մեքենան:

Տեսնելով ճանապարհին կանգնած վախեցած զույգին, շտապ օգնության մեքենայի վարորդը կանգնեցրեց մեքենան, և  նրանից դուրս եկան երկու բժիշկ՝ Էմի Չեպեկը և Լին Ֆլոռեսը, որոնք անգամ  այդ տեղամասում   չէին աշխատում: Բայց այնուամենայնիվ այդ կանայք  օգնության հասան փոքրիկին և վերջին պահին փրկեցին  խեղդվելուց:

Չնայած փոքրիկը շրթունքները դեռ կապույտ էին, բոլորը հանգիստ շունչ քաշեցին, երբ լսեցին նրա լացի ձայնը. Երեխայի շնչառությունը վերականգնվել էր:Էմիի և Լինի միջամտությունը Խոսեի և Ջորջիանոյի համար իսկսկան հրաշք էր, և նրանք իհարկե ցանկացան վարձահատույց լինել: Տեղի լրատվական ծառայության օգնությամբ զույգը գտավ այդ երկու կանանց և իրենց երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնեց նրանց:

Քանի որ շտապ օգնության բժիշկները իրավունք չունեն դրամական պարգև վերցնել, երեխայի ծնողները բժիշկների կողմից 400 $   նվիրեցին  բարեգործական հիմնադրամին:Իսկ բժիշկները նշեցին, որ այդ դեպքը նրանց թույլ տվեց ևս մեկ անգամ հիշել, թե ինչու են նրանք ընտրել հենց այդ մասնագիտությունը: Այս դեպքը մեզ հիշեցնում է, թե որքան կարևոր է ուշադիր լինել մեզ շրջապատող մարդկանց նկատմամբ:

Չէ, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է ինչ որ պահ օգնության կարիք զգալ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика