Քեռիս ինքնաթիռով թռչում է Ամերիկա: Կողքը նստած էր մի սևամորթ: Ճանապարհին քեռուս աչքն ընկնում է նրա անձնագրին, ու նկատում է, որ ազգանունը Սարգսյան է:
Բնականաբար, ծանոթանում են: Պարզվում է՝ սևամորթի պապը հայ է:
Ցեղասպանությունից հետո հայտնվել են Բրազիլիայում: Ահագին զրուցում են, ընկերանում: Սևամորթը հրավիրում է իրենց տուն:
Քեռիս իր կնոջ հետ հյուրընկալվում են սևամորթ հայ ընտանիքի տանը:
Ընթրիքի ժամանակ կրկին ասում-խոսում են, միայն Սարգսյանի կինն է լուռ (որը նույնպես սևամորթ է):
Մի պահ Սարգսյանը դուրս է գալիս սենյակից, և նրա կինը շատ կամաց ձայնով ու մի քիչ էլ թաքուն, որ ամուսինը չլսի, հարցնում է․
<— Կներեք, ինձ մի հարց է տանջում, հայերը սպիտա՞կ էլ են լինում։
Արսենի պատմությունը
Աղբյուր՝ Primenews.am