Քեռիս ինքնաթիռով թռչում է Ամերիկա: Կողքը նստած էր մի սևամորթ:
Ճանապարհին քեռուս աչքն ընկնում է նրա անձնագրին, ու նկատում է, որ ազգանունը Սարգսյան է: Բնականաբար, ծանոթանում են:
Պարզվում է՝ սևամորթի պապը հայ է:
Ցեղասպանությունից հետո հայտնվել են Բրազիլիայում:
Ահագին զրուցում են, ընկերանում: Սևամորթը հրավիրում է իրենց տուն:
Քեռիս իր կնոջ հետ հյուրընկալվում են սևամորթ հայ ընտանիքի տանը:
Ընթրիքի ժամանակ կրկին ասում-խոսում են, միայն Սարգսյանի կինն է լուռ (որը նույնպես սևամորթ է): Մի պահ Սարգսյանը դուրս է գալիս սենյակից,
և նրա կինը շատ կամաց ձայնով ու մի քիչ էլ թաքուն, որ ամուսինը չլսի, հարցնում է․
— Կներեք, ինձ մի հարց է տանջում, հայերը սպիտա՞կ էլ են լինում։
Արսենի պատմությունը