Քիչ առաջ. Ադրբեջանցիների կրակոցների արդյունքում հայ զինծառայողներ են վիրավորվել. ՊՆ

Պաշտպանական գերատեսչությունը հայտնումէ,որ փոխհրաձգությունը դադարելէ։ԵՐԵՎԱՆ,9 դեկտեմբերի–Sputnik. Ադրբեջան-ցիների կրակոցների հետևանքով հայկական կողմը2վիրավոր ունի։Տեղեկությունը հայտնումէ ՀՀպաշտպանության նախարարու-թյունը։

«Դեկտեմբերի9-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանականԶՈւ ստորաբաժանումների իրակա-նացրած սադրանքի հետևանքով հայկական կողմից թեթև հրազենային վիրավորումեն ստացել երկու զինծառայող։Ժամը 18։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։»,– նշված է հաղորդագրության մեջ։

ՊՆ–ն ավելի վաղ հայտնելէր,որ ժամը 16։25-ից սկսած` ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակեն բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտա-կան դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։

Նշենք,որ ադրբեջանցիները հայկական մարտական դիրքերի ուղղությամբ կրակէին բացել նաև դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան։ Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։

Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվել էր։ Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց,որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1զոհ,13 գերի։Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորելէ,և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։

Նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,որ չճշտված տվյալներով` ունենք 6 հաստատված զոհ, 24+8 գերեվարված։Նույն օրըՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ,գեներալ-լեյտենանտՌուստամ Մուրադո-վի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան տեղափոխվեց նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից

Տարոն Ջիվանի Սահակյանի մարմինը։ Դեկտեմբերի 4-ին գերիներից 10-ը Ադրբեջանից վերադարձան Հայաստան։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика