Քիչ առաջ Արծրուն Հովհաննիսյանը նոր տեղեկություն ներկայացրեց Արցախից․ Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում
Նա նաև գրել է՝
Չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը:
Մասնավորապես, ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակ-տիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ: ՊԲ ստորաբա-ժանումները պաշտպանական մարտեր են մղում թշնամական ուժերի գրոհները կասեցնելու և վերջինիս ելման դիրքեր հետ շպրտելու համար:
Գրառումը՝ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից