Արմեն Սարգսյանը հրամանագիրը ստորագրելիս հիմքէ ընդունել Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Հակոբ Սիմիդյանը շրջակա միջավայրի նախարար է նշանակվել։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը`համաձայն Սահմանադրության131-րդ հոդվածի,ինչպես նաև «Կառավարու-թյան կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի5-րդ հոդվածի1-ին մասի`Հակոբ Սիմիդյանին նշանակել շրջակա միջա-վայրի նախարար»,– նշված է փաստաթղթում։
Հիշեցնենք,որ ՍիմիդյանըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականն էր։Երեկ հայտնի դարձավ,որ նա ազատվել է այդ պաշտոնից, որը ստանձնել էր 2021 թվականի օգոստոսին։ Իսկ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը մինչև երեկ զբաղեցնում էր Ռոմանոս Պետրոսյանը։ Նա այսուհետ կղեկավարի ՊՎԾ–ն։