Քիչ առաջ ՀՀ-ում Ռդ դեսպանը հայտարարություն է արել. Նա հայտնում է որ…

ՀՀ–ում ՌԴ դեսպանի խոսքով` ռուսական կողմը կցանկանար, որ գերիների հարցը շատ ավելի արագ լուծվեր։ Ավելին, Մոսկվայի դիրքորոշումը եղել և մնում է այն, որ պետք է վերադարձվեն բոլոր գերիները «բոլորը` բոլորի դիմաց» սկզբունքով։

2020 թվականի նոյեմբերից սկսած ռուսական կողմի մասնակցությամբ վերադարձվել են 97 գերիներ, որոնցից 81- ը՝ հայկական կողմին, 16-ը՝ ադրբեջանական: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ելնելով այդ թվերից՝ մենք չենք կարող ասել, որ այդ հարցն անտեսվում է, և ոչ մի տեղաշարժ չկա։ Կցանկանայինք, որ այդ հարցը շատ ավելի արագ լուծվի։ Ի սկզբանե մեր սկզբունքային դիրքորոշումը եղել և մնում է այն, որ դա պետք է լինի բոլոր գերիների փոխանակումը», — ասել է Կոպիրկինը:

Նա ափսոսանք է հայտնել, որ այդ խնդիրը չի ստացվում լուծել արագ և հեշտ։ Նրա խոսքով ՝ իրականացվել և շարունակվում է տարվել անվանական աշխատանք։ Կոպիրկինը հավաստիացրել է, որ գերիների հարցը և գործընթացին աջակցելը ռուսական կողմի համար ամենակարևոր հարցերից է:

Դեսպանը նաև ընդգծել է դրանում խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի առանձնահատուկ դերը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика