«Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է Արաքսի ողջ երկայքնով ուժեր կուտակել և առաջ ընթանալ: Մեր հետախուզական ստորաբաժանումները հետևել են նրանց գործողություններին, ժամանակին հավաստանշել են և դիպուկ հրթիռային ու հրետանային կրակով խմբավորմանը մեծ վնաս են պատճառել՝ մոտավորապես 3 լավ սպառազինված համահավաք բրիգադի ամբողջապես ոչնչացնելով: Այդ զորախումբը կրել է մեծ կորուստներ:
Անդրադառնալով քիչ առաջ հրապարակված նավթամթերքի պահեստի ոչնչացմանը, Ա. Հովհաննիսյանն ասաց. «Տարօրինակն այն է, որ պատերազմի 11-րդ օրն է ընթանում, և նավթամթերքի բազայի հարևանությամբ գտն-վում է զորանոց, որտեղ, ըստ էության, ոչնչացել են մոտավորապես 200 զինծառայող»:
Ա. Հովհաննիսյանը հայտնեց, որ հյուսիսային ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումներն ունեն զգալի առաջխա-ղացում,. «Ընդհանուր առմամբ, ամբողջ ուղղությամբ մարտերը շարունակվում են: Ողջ օրվա ընթացքում ադր-բեջանական զինված ուժերը հեռահար հրթիռային և այլ օդային հարձակման միջոցներից հարվածներ են հասցրել խաղաղ բնակչությանը՝ Ստեփանակերտին, Շուշիին և այլ բնակավայրերի»,- ասաց նա: