Քիչ առաջ ՊՆ-ն հայտարարություն տարածեց

Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է վարժական հավաքներ անցկացնել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ հաջորդ տարվա հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ:

Բացի այս, ՊՆ-ն առաջարկում է ներգրավվել նաեւ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից տրանսպորտային միջոցներ:

Մեզ հայտնի դարձավ, որ վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 65 քաղաքացու, որոնցից 20-ը պետք է լինեն բժշկական մասնագիտություններ ունեցող սպայական և 45-ը՝ ինժեներական մասնագիտություններ ունեցող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայիններ:

Իսկ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 45 միավոր տրանսպորտային միջոց:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика