Քնելուց առաջ զբաղվում եք հեռախոսով, ուրեմն անպայման պետք է կարդաք ՍԱ. Տեսեք ինչ է կատարվում Ձեր օրգանիզմի հետ…

Անհանգիստ քուն, ցրվածություն, մոռացկոտություն…

Ծանո՞թ երևույթներ են։

Եթե այո, ապա, ամենայն հավանականությամբ, մինչև քնելը զբաղվում եք հեռախոսով։

Adme.ru կայքը գրում է, որ առաջին հայացքից անվնաս այս սովորությունն օրգանիզմի համար վնասակար հետևանքներ կարող է ունենալ։

Հեռախոսը լիարժեք քնի թշնամին է
Հեռախոսի օգտագործման հետևանքով նշանակալիորեն վատանում է քնի որակը։ Որոշել եք ստուգե՞լ էլեկտրոնային փոստը կամ սոցիալական ցանցի հաշիվը պառկելուց հետո։ Ուղեղը ստանում է հրահանգ՝ չքնել։
Էկրանի լուսարձակումը ճնշում է մելատոնինի արտադրությունը՝ հորմոն, որը պատասխանատու է քնի համար։

Ինչպես է ազդում քնի պակասն օրգանիզմի վրա

Օրգանիզմին 7-9 ժամվա հանգիստ է հարկավոր։

Եթե պարբերաբար քիչ եք քնում, տեղի է ունենում նեյրոնների վնասում։

Արդյունքում՝ վատանում է հիշողությունը, փոքրանում կենտրոնանալու և որոշումներ կայացնելու կարողությունը, թուլանում է իմունիտետը, օրգանիզմը սկսում է ծերանալ։

Բավարար չափով չքնելը հանգեցնում է նաև նրան, որ դանդաղում է նյութափոխանակությունը, մեծանում ախորժակը։ Օրգանիզմն աստիճանաբար քաշ է հավաքում։

Հեռախոսը մի օգտագործեք քնելուց նվազագույնը մեկ ժամ առաջ։ Թող գիշերը հանգիստ անցնի։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика