Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին
Երբ Ապրիլյան քառօրյայի ընթացքում հաշմանդամ դարձած տղերքի մասին անում եք հետևյալ նախադասությունը՝ «50 հոգի հաշմանդամ են, 50-ն էլ մեռնելու են հաշմանդամ, ինչո՞ւ եք էդքան փող ծախսում», ուզում եմ նախ մի հարց տալ ձեզ.
«Հո՞րդ փողերն են ծախսում, թե՞ կնոջդ»:
Իրենք էն տղերքն են, որ իրենց համար ինչ էլ անես, քիչ է:
Նրանք իրենց երազանքները դրել են մի կողմ, թշնամու հետ կռվել են, իրենց կյանքը նժարին դնելով՝ հաղթել են, ողջ են մնացել, որ մենք բոլորս մեր պետությունում ազատ և անկախ ապրենք, իսկ դուք նման արտահայտությո՞ւն եք անում:
Լավ, մարդ ինչքա՞ն անբարոյական պետք է լինի, որ նման արտահայտություն իրեն թույլ տա։
Եվ մի բան ականջիդ օղ արա՝ տղերքը մեղավոր չեն, որ ողջ են մնացել:
Պարոն Թորոսյան, ես մեծ հաճույքով ձեզ ամենավերջին և ամենալկտի ձևով կվիրավորեի, բայց դա չեմ անի, որովհետև ձեզ նման ժանտախտի համար դա մեծ կոմպլիմենտ կլինի:
Հ.Գ. Համբերեք, քիչ է մնում… Բոլորդ էլ պատասխան եք տալու
Տիգրան Վարդանյան