Օդանավում լսելով 2 անծանոթների խոսակցությունը, տղամարդը մոտեցավ բորտուղեկցորդուհուն տարօրինակ խնդրանքով…

Բոլորս էլ գիտենք, որ ուրիշների խոսակցությունը լսել չի կարելի, բայց եկեք ազնիվ լինենք՝ լինում են դեպքեր, երբ դրանից խուսափել չես կարող: Օրինակ՝ փոքր տարածություններում, մետրոյում, օդանավում:

Այս պատմությունը տեղի է ունեցել հենց օդանավում: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մի ուղևոր լսեց, թե ինչ են խոսում 2 անծանոթ մարդիկ: Հասկալանալով, թե ինչ են խոսում նրանք, Դեննի Կուկիչը որոշեց հասարակայնացնել դա:

Այս պատմությունը հետո տարածվեց Ֆեյսբուքում:

«Երբ ես տեղավորվեցի օդանավում, հասկացա, որ շուրջս զինվորականներ են նստած: Ես հարցրի, թե ուր են գնում։ Նրանք պատասխանեցին, որ այժմ թռչում են Օնտարիո (Կանադա), իսկ 2 շաբաթից տեղափոխվելու են Աֆղանստան:

Մի ժամ հետո ուղեկցորդը հայտարարեց, որ ճաշը կարելի է գնել 5 դոլարով: Ես լսեցի, թե ինչպես մի զինվորական մյուսին հարցրեց՝ արդյոք պատրաստվում է գնել, թե ոչ:

Այս հարցին մյուս զինվորականը պատասխանեց, որ չի պատրաստվում, քանի որ այն շատ թանկ է:

Ես ուշադիր նայում էի բոլոր զինվորականներին. ոչ ոք չէր ճաշում: Այդ ժամանակ ես մոտեցա ուղեկցորդուհուն, նրան տվեցի 50 դոլար և ասացի, որ բոլոր զինվորականներին ճաշ մատուցի:

Երբ բոլոր զինվորականների ճաշն արդեն մատուցված էր, նա մոտեցավ ինձ և հարցրեց, թե ինչ եմ ես նախընտրում` հավ, թե տավարի միս:

Ես զարմացա նրա հարցից, բայց պատասխանեցի: Մի քանի րոպե հետո նա մոտեցավ և ինձ տվեց 1-ին դասի սնունդ:

Օդանավի հետնամասում ինձ կանգնեցրեց մի տղամարդ և ասաց, որ տեսել է, թե ես ինչ եմ արել, և ուզում է միանալ, նա ինձ փոխանցեց 20 դոլար: Երբ ես վերադարձա իմ տեղը, ինձ մոտեցավ օդանավի հրամանատարը: Նա ձեռքը մեկնեց և ասաց.

— Երբ ես ծառայում էի, մի օր մի տղամարդ ինձ համար ճաշ գնեց օդանավում։ Ես մինչ այսօր հիշում եմ այդ մարդու բարությունը:

Երբ մենք տեղ հասանք, ես հավաքեցի իրերս, վերցրի ճամպրուկս և շարժվեցի դեպի ելքը: Հենց այդ ժամանակ ինձ մոտեցավ մի տղամարդ և ինչ-որ բան դրեց գրպանս:

Երբ ես նայեցի, տեսա, որ կրկին գումար է: Չգիտեի ինչ անել: Երբ դուրս եկա օդանավակայանից, տեսա, որ զինվորները դեռ դրսում կանգնած են: Ես մոտեցա նրանց և տվեցի այն ամբողջ գումարը, որ հավաքվել էր: Նրանք դեռ երկար ճանապարհ ունեին գնալու, մի բան կուտեին այդ գումարով:

Ես հասկացա, որ այս ամենից հետո այս զինվորականները կհասկանան, որ իրենք անտեսված չեն, բոլորս գնահատում ենք նրանց զոհաբերությունն ու քաջությունը:

Այս զինվորականները պատրաստ էին անել ամեն բան իրենց պետության համար: Անգամ պատրաստ էին զոհաբերել սեփական կյանքը:

Դա իսկապես մեծ պատիվ է, սակայն ոչ բոլորն են դա հասկանում: Այս պատմությունը վկայում է այն մասին, որ մարդկությունն իրականում դեռ չի վերացել:

Հենց այս բարությունն այդ զինվորները երբեք չեն մոռանա:

Աղբյուր՝ Blognews.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика