Օրդ թող բարով լցվի ՀԱՅ ԶԻՆՎՈՐ

Ամենակարող Տեր,

Քո Աստվածային զորությամբ ամրացրու ինձ, Տուր ինձ վճռականություն՝ սուրբ հայրենյաց քաջ պաշտպանը լինելու:

Քո հոգևոր սպառազինությամբ դարձրու ինձ ավելի համարձակ, կարգապահ ու ընկերասեր:

Երկնային Զորքիդ բարեխոսությամբ զորացրու և պահպանիր զինակիցներիս, հրամանատարներիս և ինձ:

Քո Սուրբ Աջի և բարի հայացքի ներքո ապահով ու անվրդով պահիր ազգս հայոց:

Եվ Քեզ փառք Հոր և Սուրբ Հոգու հետ.

ԱՄԵՆ

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика