Ես ու ամուսինս ունենք մեր անձնական համակարգիչները: Մի օր նա հիվանդ էր, իսկ իմ համակարգիչը չէր միանում: Ստիպված եղա նրանը վերցնել:Միացնում եմ, բացվում է բրաուզերը, իսկ այնտեղ ինձ անակնկալ էր սպասում.
ամուսնուս անձնական էջը ծանոթությունների կայքում: Չնայած, որ այլ նկար և անուն էր օգտագործված, միևնույնն է հասկացա, որ ամուսինս է լրացրել տվյալները:
Ինձ համար անսպասելի էր բացահայտելը, որ ամուսինս վաղուց շփվում է այլ կանանց հետ: Սակայն հանդիպելու նրանց առաջարկներն ամուսինս հեգնում էր:Առավոտյան, երբ ամուսինս արթնացավ, սկսեցի նրան հարցաքննել: Իսկ նա շատ հանգիստ ասաց, որ ես սխալ եմ հասկացել ամեն ինչ:
Նա չէր հերքում, որ երբեմն հանդիպում է ուրիշ կանանց հետ, սակայն դա անում է ոչ թե սիրային զգացմունքներից դրդված, այլ գումար վաստակելու նպատակով:Նա ասաց, որ հանդիպում է հարուստ կանանց հետ, որպիսի նրանցից գումար կամ թանկ նվերներ ստանա: Պարզվեց, որ հեռախոսն ու ժամացույցը նույնպես նվեր է ստացել:
Եթե հավատամ նրան, ստացվում է, որ լավ վաստակելու միջոց է, քանի որ ամուսինս նվեր ստանալուց հետո դադարեցնում է կապը տվյալ կնոջ հետ:Նույնիսկ չգիտեմ, թե ինչ անեմ, որն է ճիշտ…Չգիտեմ, մնամ նրա կողքին թե հեռանամ…
Չնայած նրան, որ ես հավատում եմ, որ նա ինձ չի դավաճանել, միևնույնն է այս ամենն ինձ բոլորովին դուր չի գալիս…