Օրեր առաջ ամուսնուս ծնունդն էր․ Սկեսուրս իբր ամուսնուս հաճելի նվեր էր բերել, բայց համոզված եմ, որ ոչ մի հարսի դա դուր չէր գա

Օրեր առաջ ամուսնուս ծննդյան օրն էր: Հրավիրել էինք միայն մեր մտերիմներին և ծնողներին: Ամուսնուս մայ-րը՝ սիրելի սկեսուրս, այնպիսի նվեր էր պատրաստել, որը առաջին հայացքից բավականին անմեղ և հաճելի է. ֆոտոալբոմ էր, մեջը տպագրված լուսանկարներ: Այդ նկարների վրա ամուսնուս ողջ կյանքի պատմությունն էր:

Մենք արդեն 4 տարի ամուսնացած ենք, բոլորը կարծում են, որ մենք անթերի զույգ ենք: Ամուսնուս ծնողները ինձ երբեք վատ չեն վերաբերվել, բայց այդ օրն իմացա, որ նրանք մինչ օրս հիշում և սիրում են իրենց նախկին հարսին:

Բացեցինք ալբոմը և սկսեցիքն թերթել: Առաջին էջերի վրա նորածին երեխայի նկարներ էին, հետո մանկապար-տեզ հաճախելու շրջանը… Ամեն ինչ շատ տպավորիչ էր, բացառությամբ մի դետալի. ես կայի 3-4 նկարի վրա, որտեղ նույնիսկ նորմալ չէի երևում, բայց իմ փոխարեն հավաքել էին ամուսնուս նախկին կնոջ նկարները…

Ինձ համար սարսափելի էր այն, որ ամուսնուս ծնողներն անտեսել են իմ ներկայությունը:Եթե նկարներում լինե-ին միայն ամուսնուս հարազատները, գուցե չնեղանայի, բայց կային բազմաթիվ նկարներ՝ ընկերների, տարբեր բարեկամների հետ,էլ չեմ խոսում նախկին կնոջ մասին։Թե ինչու իմ նկարներից չէին դրել, այդպես էլ չհասկացա:

Նրանց ոչինչ չասացի, բայց ամուսնուս հետ խոսեցի: Իսկ նա փորձում է արդարացնել ծնողներին:Արդյո՞ք ես տականքի պես կվարվեմ, եթե նրանց հետ ուղիղ խոսեմ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика