Մի անգամ ես համացանցում ծանոթացա մի աղջկա հետ:Ես անմիջապես հասկացա, որ դա այն տեսակի աղջիկներից է, որոնք «ապրում են» ծանոթության սոցցանցերում:
Նրանց գործողությունները հետևյալն են. ամեն օր ստանում են ծանոթանալու հրավերներ, այնուհետև համաձայնում են հանդիպել, ընտրում են բավականին լավ ռեստորան կամ ակումբ:
Լավ ուտում են, կախված ախորժակից, լավ ուրախանում են, հանդիպման գալիս են ընկերուհու հետ, որին իբր պատահական են հանդիպել և հաջորդ օրը դադարեցնում են կապը:
Այդ աղջկան առաջարկեցի հանդիպել, նա սիրով համաձայնեց, ես առաջարկեցի գնալ միի հանգիստ վայր թեյ խմելու, իսկ նա առաջարկեց գնալ բարձրակարգ ռեստորաններից մեկը:
Նա եկավ ընկերուհու հետ:Նրանք ողջ երեկո լավ տրամադրություն ունեին թանկարժեք ուտեստներ էին պատվիրում, ես ինձ համար միայն թեյ պատվիրեցի և կամաց-կամաց խմում էի:
Նրանք մի լավ զվարճացան:Որոշ ժամանակ անց ես խնդրեցի մատուցողին բերել հաշիվը. սակայն առանձին:Աղջիկներն իրար նայեցին ու սկսեցին դժգոհել.
«Դու հրավիրել ես և մե՞նք պետք է վճարենք»:
Ես չթաքցնելով ժպիտս ասացի.
«Ես հրավիրել եմ թեյ խմելու, եթե թեյ կցանկանաք, ես սիրով կվճարեմ, իսկ մնացած ուտեստները դուք եք պատվիրել»:
Նրանք սկսեցին փորփրել իրենց պայուսակները, հանում էին իրենց կրեդիտ քարտերը, քանի որ մատուցողը նրանց ներկայացրեց մի կլորիկ հաշիվ:Ես նկատեցի մատուցողի գոհունակ հայացքը, նրան որպես տղամարդ դուր եկավ իմ արարքը:
Երբ ես ոտքի կանգնեցի ու նրանց հաջողություն մաղթելով ուզում էի դուրս գալ, նա ականջիս ասաց.
«Լավ դաս տվեցիր այդ ձրիակերներին, եղբայր»:
Տղաներ, հեռու մնացեք կուրտիզանուհիներից: