Ֆրանսիան անհանգստացած է Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունների ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության զարգացման հարցում հնարավոր դերակատարման պատճառով:Սրանով պայմանավորված՝ Փարիզը պարզաբանումներ է սպասում Անկարայից: Այս մասին լրագրողներին հայտնել են Ելիսեյան պալատից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ֆրանսիայի նախագահն արդեն իր անհանգստությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Թուրքիայի դերակատարման մասով: Անհանգստացնող է այն, որ նախագահ Էրդողանը բազմապատ-կում է արկածախնդրությունները՝ անտեսելով ընդհանուր անվտանգություն ապահովելու անհրաժեշտությունը: Այս հարցով մենք կցանկանայինք պարզաբանում ստանալ Թուրքիայից»,-հայտարարել է աղբյուրը:
Աղբյուրը հավելել է, որ սիրիացի ահաբեկիչներին Ղարաբաղյան հակամարտության գոտի ուղարկելն աշխար-հառազմավարական ռիսկ է ստեղծում:Ֆրանսիական կողմը կարևորում է հակամարտության զարգացումը կանխելը, որը տեղի կունենա Ռուսաստանի հետ նեղ համագործակցությամբ. «Անհրաժեշտ է, որ հրադադարի ռեժիմը պահպանվի, այն հիմք է հետագա առաջընթացի համար: Մենք շատ ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը»: