Մենք ամուսնացած էին շուրջ 10 տարի, ես միշտ վստահել եմ ամուսնուս, բայց ինչպես ֆրանսիացիներն են ասում. Երբեք մի ասա երբեք: Մի անգամ ամուսինս լոգանք էր ընդունում, երբ նրա հեռախոսին հաղորդագրութ-րություն եկավ: Ես մտածեցի, որ աշխատանքի հետ կապված է և կարդացի, կարծելով, որ հնարավոր է որևէ շտապ հարց է : Սակայն պարզվեց, որ դա ամուսնուս սիրուհու հաղորդագրությունն էր: Ես բնականաբար փորփրեցի հեռախոսը և շատ բան պարզեցի:
Այդ պահին ցանկացա մտնել լոգասենյակ և խեղդել նրան, սակայն մտածեցի, որ պետք է զսպեմ զայրույթս և որոշեմ հետագա քայլերս: Ես ամեն ինչ իմացա այդ կնոջ մասին, նա բանկիրի կին էր, ապրում էր շքեղության մեջ, ապահովված էր ամեն ինչով: Ես գնացի նրա ամուսնու աշխատավայրը և նրան պատմեցի իրականութ-յունը, ցույց տվեցի նաև հաղորդագրությունները:
Մի քանի օրից իմացա, որ ամուսինը նրան տանից վռնդել էր, նրան զրկելով ամեն ինչից: Ամուսինս սկսեց ավելի հաճախ լինել տանը լինել: Ես նրան չէի ներել և նրա հետ ընդհանրապես չէի ցանկանում շփվել:Շուտով ինձ զանգահարեց բանկիրը և առաջարկեց հանդիպել: Ես գնացի հանդիպման ու մենք սկսեցինք հաճախակի հանդիպել: Նա ինձ թանկարժեք զարդեր էր նվիրում, նվիրեց նաև մի շքեղ ավտոմեքենա: Որոշ ժամանակ անց նա ինձ ամուսնության առաջարկություն արեց և ես ընդունեցի այն: Այժմ ապրում եմ ուրախ ու երջանիկ, մենք շուտով բալիկ ենք ունենալու:
Ինձ անհրաժեշտ է տղամարդ, ով կսիրի ու կփայփայի ինձ, կհարգի ինձ և ես ստացա այդ երջանկությունը իմ երկրորդ ամուսնուց: Իսկ նախկին ամուսինս շարունակ խնդրում էր ներել իրեն և վերադառնալ իր մոտ, ես չկարողացա նրան ներել: Այդպես է լինում, երբ մարդ չի գնահատում իր ունեցածը և կորցնելուց հետո սկսում է տառապել: