Որոշակի դիրքեր վերականգնվել են, բայց այդ դիրքային առավելությունն այսօր՝այս պատերազմում, երբ ամ-բողջ համակարգը հրթիռահրետանային և օդուժի ամբողջ գերազանցությամբ չես կարող ասել, որ դիրքերի կո-րուստը և վերանվաճումները ինչ սկզբուքնային խնդիրներ են լուծում, մանավանդ, երբ կռիվը նաև թիկունքում է գնում։
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը։«Ինչքան էլ ասենք, որ մարտերը ծրագրավորված էր, թե ամբողջովին իրենք գիծը վերցրել ու գնում են՝ չէ, իրենք ունեն գլխավոր հարվածի ուղղություններ և գիտեն, թե որտեղ են ճնշման բոլոր օբյեկտները։ Իրենց իմանալը քիչ է, նրանք նաև չգիտեին մեր մտադրությունները, և մարտ վարելու նոր տեխնոլոգիան։
Մեզ մոտ գրեթե ստացվեց այնպես,որ կարողացանք ոչ միայն դիրքեր հետ բերել, այլև կարևորագույն բարձունք-ներ նվաճել»,- ասաց Աստվածատուր Պետրոսյանն՝ անդրադառնալով արցախա-ադրբեջանական շփման գծում սեպտեմբերի 28-ի գիշերվա գործողություններին։Գեներալ-մայոր Պետրոսյանը հավելեց, որ 100 մահապարտ ցուցակարգրվել է, որպեսզի մեկնի առաջնագիծ։
«Հնարավորին շուտ ուզում են նետվել գրոհի»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։