Դեպքը տեղի է ունեցել մի ընտանիքում, որն ապրում է Վաշինգտոն նահանգի Պիտսբուրգ քաղաքում։
Տան տերերը անընդհատ լսում էին տարօրինակ ձայներ իրենց տնից։Հետաքրքիրն այն է, որ ձայները լսվել են ավելի քան 13 տարի, և ամեն անգամ նույն ժամին։
Հյուրերին վախեցնում էր այդ տարօրինակ ձայնը և նրանք հետաքրքվում էին, թե որն է այդ ձայնի պատճառը։Ջերրի Լին՝ ընտանիքի հայրը միշտ ժպիտով պատմում էր, որ 13 տարի առաջ նա փորձել է գտնել պատի մեջ այն հատվածը, որտեղով կարելի էր անցկացնել հաղորդալարերը։
Դրա համար Ջերին փորձել էր պարանից կախել զարթուցիչը և այն իջեցնել փոսը, որպեսզի իմանա համապատասխան վայրը, սակայն զարթուցիչը պոկվել էր և ընկել փոսի ներքևի մասում ։
Զարթուցիչը այնտեղից հանել Ջերրին չէր ցանկանում, քանի որ մտածում էր որ այն այդքան էլ երկար չի աշխատի։
Սակայն այն բավականին դիմացկուն դուրս եկավ, և աշխատում է մինչ այսօր։Սակայն վերջերս հատուկ աշխատակիցները այն վերջապես հանեցին։