Ոստիկանները փրկել են ծնված օրվանից փակի տակ պահված 14-ամյա տղային։ Տղայի մայրը հիմա պնդում է, որ այդ կերպ նա միայն ուզել է պաշտպանել հոգեկան խնդիրներ ունեցող որդուն։ Իսրայելի ոստիկանությունը կարծում էր, որ տղային մահացած է գտնելու, որովհետև նրանք բողոքներ ու դժգոհություններ էին ստացել, որ տարածքից գարշահոտություն է գալիս։
Փոխարենը նրանք գտան անուշադրության մատնված 14-ամյա տղայի, ում ամբողջ կյանքում պահել էին այդտեղ։
Դեռահաս տղայի ծնողները, ովքեր երկուսն էլ 60 տարեկանին մոտ են, ամիսը մեկ կամ երկու անգամ գիշերը իրենց որդուն հանել են շինության բակ։
Ընտանիքն Իսրայել է տեղափոխվել Ռուսաստանից 2006 թվականին, բայց երբեք չի հայտնել երեխայի գոյության մասին ու չի գրանցել նրան որևէ դպրոցում։
Մոր փաստաբանը պնդում է, որ տղայի հետ այդպես վարվելու միակ նպատակը եղել է նրան պաշտպանելը, որովհետև վերջինս հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի։
Բնակիչներից մեկը հայտնել է, որ նա նախկինում պատուհանից նկատել է տղային ու նմանեցրել նրան սարսափ ֆիլմից մի զոմբիի հետ։ Նա ասում է. «Ես տեսա նրա աչքերը. նա այնպես էր նայում, կարծես օգնության կանչեր»։
Չնայած ծնողները շարունակ պնդում են, որ երբեք չեն նեղացրել տղային, քննիչները հայտնում են, որ տղային երբեմն պահել են մետաղի ջարդոններով պատրաստված վանդակի մեջ։