1,5 տարի առաջ հանդիպեցինք․ Ես նրան ասացի,-Ինձ պետք է տղամարդ, ում կողքին ես ինձ կին կզգամ

Մեկուկես տարի առաջ էր, երբ հանդիպեցինք: Ես լուրջ հարաբերությունների էի ձգտում, քանի որ կարծում եմ, որ կնոջ իսկական երջանկությունն ընտանիքի մեջ է: Եվ քանի որ տարիներ առաջ կատարվել էր ընտանիք կազ-մելու իմ երազանքը, բայց հետո միայնակ էի մնացել փոքրիկիս հետ, ավելի շատ էի ցանկանում, որ երեխաս մեծանա առողջ ու երջանիկ ընտանիքում, որ հետագայում իմ անվան հետ կապված բամբասանքներն աղջկաս չխանգարեն ու իր մոր համար ամաչելու առիթ չդառնան:

Նա ամուսնալուծված է, երկու տղա ունի: Մեր յուրաքանչյուր հանդիպումից հետո զգում եմ, որ վախենում է կյանքն ինձ հետ կապել: Նա ամուսնալուծվել է անհավատարմության եւ խանդի պատճառով, ինչի գլխավոր հեղինակը հենց ինքն է եղել…Սկզբում մեր հանդիպումները կրքոտ էին, ռոմանտիկ, ես չէի պատկերացնում կյանքս առանց նրա: Ամեն ինչ հրաշալի էր, բայց սիրո հարցում ես իմ տեսակետն ունեի, այսինքն՝ լուրջ հարա-բերություններ էի ցանկանում, որը նրա կողմից առայժմ բացակայում է:

Բացատրում է, որ ընտանիք կազմելու համար պետք է միմյանց լավ ճանաչել, որ հարաբերություններում սերն ամենակարեւորը չէ եւ առաջարկում է որոշ ժամանակ պարզապես ապրել իրար համար, որպեսզի հետագայում, եթե չկարողանանք համատեղ կյանք կառուցել, ինքն իր ծնողների ու հարազատների առջեւ չկորցնի հեղինա-կությունը:Բայց ես չեմ ցանկանում հանուն սիրո ապրել նրա հետ եւ մեր հարաբերությունները թաքցնել բոլո-րից…

Ինձ իսկապես օգնություն է պետք: Հասկանում եմ, որ կինը չպետք է տղամարդուն նման առաջարկ անի: Բացի այդ, ինձ միայն ամուսնություն հարկավոր չէ, այլ տղամարդ, ում կողքին ինձ իսկապես կին կզգամ: Բայց եւ ցան-կանում եմ հասկանալ, թե այս պարագայում ինչպես պետք է վարվեմ…

Նախապես շնորհակալ եմ

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика