Ժասմին Բիվերը 16 ամյա աղջիկ էր: Նա դպրոցում էր, երբ հանկարծ իրեն վատ զգաց:
Ուսուցչուհին նրան տուն ուղարկեց և խորհուրդ տվեց բժիշկ կանչել:
Երբ աղջիկը տուն հասավ, նրա մարմնին սկսեցին տարօրինակ սպիտակ բծեր հայտնվել: Ժասմինին շտապ տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք, որտեղ, ցավոք, նա ամահացավ:
Պարզվեց, որ Ժասմինը մահացել է պերիտոնիտից՝ որովայնի բորբոքումից: Բժիշկները չէին հասկանում, թե ինչու չկարողացան փրկել աղջկա կյանքը: Ավելի ուշ՝ զննելով նրա ստամոքսը, պարզվեց Ժասմինի մահվան պատճառը:
Հետազոտությունը ցույց տվեց, որ Ժասմինն ունեցել է խանգարում, որը կոչվում է տրիխոֆագիա: Դա հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որը հանգեցնում է նրան, որ մարդ սկսում է ուտել սեփական մազերը: Արդյունքում դրանք մնում են ստոմքսում, անցնում են աղիների մեջ և բորբոքումներ առաջացնում:
Նման խանգարմամբ տառապող մարդկանց մեծամասնությունը մահանում է: Երբեմն լինում է նաև արյան վարակում:
Ժասմինի ծնողներն ու մտերիմները երկար ժամանակ շոկի մեջ էին: Նրանք ոչ մի կերպ չեն կարողանում հավատալ, որ իրենց սիրելի աղջիկն այլևս ողջ չէ…