Ամանդա Սկարպինատին իր անթիվ-անհամար ընկներներին ու կյանքը սիրող գեղեցիկ երիտասարդ կին է Նյու Յորքից։ Սակայն պլաստիկ վիրաբուժության շնորհիվ է, որ ոչ ոք չգիտի՝ ինչ է տեղի ունեցել 38 տարի առաջ, երբ նա տակավն մանուկ էր։ Միակ բանը, որ նրան փրկեց՝ աղոտ հույսն ու մի լուսանկար էր։1977-ին Ամանդան երեք ամսական էր։
Ծնողները երեխային պառկեցրին բազմոցին՝ հատակին դնելով եռացած ջրով գոլորշեցուցիչը։ Մի վայրկյանով սենյակից դուրս գալով՝ հանկարծ նրանք ճիչեր լսեցին․ Ամանդան գլորվել էր բազմոցից ուղիղ եռման ջրի մեջ։ Երեխային սոսկալի այրվածքներով հասցրին Օլբանի բժշկական կենտրոն։
Այնտեղ մանչուկը հանդիպում է մի մարդու, որն ընդմիշտ կմնա նրա հիշողության մեջ:Բուժքույր Սյուզան Բերգերը խնամյալ երեխայի համար անում էր ավելին, քան պարտավոր էր։ Նա անկեղծ հոգատարությամբ ու ինքնամոռաց խնամում է փոքրիկին, մշտապես գրկում պահում, և հենց Ամանդան ուզում է լաց լինել, ծիծաղեցնում ու հանգստացնում է նրան։
Կարլ Հաուարդն այս լուսանկարն արել է վիրահատությունից հետո։Փոքրիկը պինդ վիրակապված է, բայց նրա աչքերը հանդարտություն ու խաղաղություն են արտահայտում․ բուժքրոջ աշխատանքի, բարեսրտության հետևանքը։ Հետագայում այս լուսանկարը իսկական գանձ կդառնա Ամանդայի համար։Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո փոքրիկին նոր փորձություններ էին սպասվում։
Ամանդային ծաղրուծանակի էին ենթարկում նրա դեմքի սպիների համար։Երեխան ամեն օր արցունքն աչքերին էր տուն մտնում։ Վիրավորանքներից նեղված աղջնակը հանում է լուսանկարը, որտեղ բուժքույրը (որի անունն անգամ ինքը չգիտեր) գրկել է իրեն և սկսում է զրուցել նրա հետ։ «Ես նայում էի նրան ու հետը զրուցում, թեև գաղափար չունեի՝ ով է նա։
Ու անմիջապես թեթևություն էի զգում՝ ինձ այդքան սիրող ու իմ հանդեպ այդքան հոգատար երիտասարդ կնոոջ լուսանկարին նայելով»,-պատմում է Ամանդան։
18 տարի անց մի քանի պլաստիկ վիրահատություններից հետո անհուսալի խնամյալը գրեթե ազատվում է բոլոր սպիներից։ Ամանդան որոշում է ինչ գնով էլ լինի՝ գտնել լուսանկարի բարեսիրտ անծանոթուհուն։Ամանդան մանկության այդ դրվագը նկարգրում է Facebook-ի իր էջում՝ հուսալով, որ մեկնումեկը կօգնի իրեն գտնել բուժքրոջը։ Առաջին 12 ժամվա ընթացքում նրա գրառումը տեսում է շուրջ 5000 օգտատեր։
Նախկին գործընկերը լուսանկարից ճանաչում է Սյուզանին, և երկու կանայք վերջապես հանդիպում են 38 տարի անց։ Տեսնելով իր սիրելի բուժքրոջը՝ Ամանդան հեծկլտում ու նետվում է նրա գիրկը։ «Դու գոյություն ունես»,- լացակումաց կրկնում էր Ամանդան։Սյուզանը, բնականաբար, չէր կարող մոռանալ իր փոքրիկ խնամյալին։ «Փոքրիկ Ամանդան անչափ խիզախ էր։ Ես երկար, շատ երկար նրան գրկումս էի պահել,- պատմում է բուժքույրը։
— Նա շատ հանգիստ էր ու վստահում էր ինձ։ Եվ դա այնքան անսովոր էր․ չէ՞ որ փոքրիկը բարդագույն վիրահատության էր ենթարկվել»։Սյուզանը ցնցվել էր Ամանդայի երախտագիտության զգացումից։ «Ես շատ զգացված եմ,- արտասվելով ասում է նախկին բուժքույրը։ Նա այդքան տարիներ պահպանել է մեր լուսանկարը»։ Լրագրողները հարցրին Ամանդային՝ արդյոք նրանց հանդիպումը կդառնա՞ երկարատև բարեկամության սկիզբ, ինչին ի պատասխան 38-ամյա Ամանդան ասաց․ «Մենք արդեն բարեկամ էինք՝ նախքան իրար հանդիպելը, Սյուզանն ուղղակի դրա մասին չգիտեր»։