Մինչ շիրակցիներից ոմանք ուրախանում են առատ ձյան տեղումներով, որոշ երևանցիներ դժգոհում են, որ առաջին ձյուն չեն տեսել։ԵՐԵՎԱՆ,19 դեկտեմբերի–Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ՀՀՍյունիքի և Շիրակի մարզերից լուսանկարներէ հրապարակել իր ֆեյսբուք-յան էջում։
«Սյունիքը և Շիրակը այս պահին։Ջերմաստիճանի մոտ 20 աստիճան տարբերություն»,-գրել է Սուրենյանը։Նրա էջի հետևորդ-ները անմիջապես արձագանքել են գրառմանը։
««Շամշադինում գարուն է, կանաչը ծիլ է տվել », «Մեկ ա Տավուշն ուրիշ ա », «Գյումրիում հրաշք ձյուն է գալիս », «Մի փոքր ձյուն Երևան էլ ուղարկեք »»,– գրել են նրանք։
Մինչ Շիրակի մարզի բնակիչներից շատերն ուրախանում են առատ ձյան տեսարանով,երևանցիներն ու մյուս` համեմատաբար տաք մարզերի բնակիչները դժգոհում են,որ առաջին ձյուն չեն տեսել։ Ավելի վաղ հայտնելէինք,որ Շիրակի մարզի Ամասիայի, Աշոցքի տարածաշրջաններում և Գյումրի քաղաքում տեղում է ձյուն։