20 տարի շարունակ այս կինը չէր կարողանում հղիանալ, սակայն երբ հղիացավ և ծննդաբերեց, հենց ծննդատանը հրաժարվեց երեխայից. Պատճառը Ձեզ կապշեցնի…

Ավտոբուսով աշխատանքից տուն էի վերադառնում, երբ լսեցի առջևիս նստարանին նստած երկու երիտասարդ աղջիկների խոսակցություն:

—Ես չեմ ուզում այս երեխային ունենալ, բայց ամուսինս պնդում է, որ մեզ պետք է փոքրիկ: Ամեն օր համոզում է: Բայց 20 տարեկանում ես ինքս էլ դեռ երեխա եմ:

Ընկերուհին էլ համաձայն էր նրա հետ:

Կողքիս նստած էր մի տարեց կին: Հանկարծ նա ձեռքով դիպչեց այդ աղջկա ուսին, վերջինս պտտվեց.

—Ունեցիր երեխային, աղջիկս: Մի էլ կասկածիր, դա է ճիշտը:

Հարազատ քույրս երիտասարդ ժամանակ գնաց մայրաքաղաք, հղիացավ, քեզ պես կարծեց, թե դեռ վաղ է, և ազատվեց երեխայից: Իսկ երբ որոշեց, որ ժամանակն է, այլևս չկարողացավ հղիանալ: Այդպես էլ ապրեց մինչ 40 տարեկանը՝ ամեն օր զղջալով իր արարքի համար:

41 տարեկանում պատահաբար իմացավ, որ փոքրիկի է սպասում: Բայց երեխան ժամանակից շուտ ծնվեց, բժիշկներն էլ ասացին, որ տղան հիվանդ է, ողջ կյանքում չի կարողանա ոչ խոսել, ոչ քայլել: Քույրս հրաժարվեց երեխայից, նրան թողեց ծննդատանը և միայնակ տուն վերադարձավ:

1000 անգամ մտածիր, աղջիկս, մինչ լուրջ քայլ անելը, բայց իմացիր, որ երեխան ամենաթանկ, գին չունեցող պարգևն է:

Աղջիկը ոչինչ չասաց, բայց նկատեցի, որ աչքերը լցվել են արցունքներով:

Հաջորդ կանգառում նա իջավ, սակայն մինչ այդ տատիկին կամաց ձայնով ասաց.

—Շնորհակալ եմ…

Իսկ ես նայում էի այդ տարեց կնոջը, տեսնում, որ նա շատ տխուր է, վերհիշում է քրոջ պատմությունը, ով գիտի, գուցե դա հենց իր հետ է պատահել…

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика