20 տարի շարունակ երազել եմ երեխա ունենալու մասին, բայց երբ հղիացա և ծննդաբերեցի, երեխայիս թողեցի հիվանդանոցում

Ավտոբուսով աշխատանքից տուն էի վերադառնում, երբ լսեցի առջևիս նստարանին նստած երկու երիտասարդ
աղջիկների խոսակցություն:

—Ես չեմ ուզում այս երեխային ունենալ, բայց ամուսինս պնդում է, որ մեզ պետք է փոքրիկ: Ամեն օր համոզում է:
Բայց 20 տարեկանում ես ինքս էլ դեռ երեխա եմ:

Ընկերուհին էլ համաձայն էր նրա հետ:Կողքիս նստած էր մի տարեց կին: Հանկարծ նա ձեռքով դիպչեց այդ աղ-
ջըկա ուսին, վերջինս պտտվեց.

—Ունեցիր երեխային, աղջիկս: Մի էլ կասկածիր, դա է ճիշտը: Հարազատ քույրս երիտասարդ ժամանակ գնաց
մայրաքաղաք, հղիացավ, քեզ պես կարծեց, թե դեռ վաղ է, և ազատվեց երեխայից: Իսկ երբ որոշեց, որ ժամա-
նակն է, այլևս չկարողացավ հղիանալ: Այդպես էլ ապրեց մինչ 40 տարեկանը՝ ամեն օր զղջալով իր արարքի հա-
մար:

41 տարեկանում պատահաբար իմացավ, որ փոքրիկի է սպասում: Բայց երեխան ժամանակից շուտ ծնվեց, բը-
ժիշկներն էլ ասացին, որ տղան հիվանդ է, ողջ կյանքում չի կարողանա ոչ խոսել, ոչ քայլել:

Քույրս հրաժարվեց երեխայից, նրան թողեց ծննդատանը և միայնակ տուն վերադարձավ:1000 անգամ մտածիր,
աղջիկս, մինչ լուրջ քայլ անելը, բայց իմացիր, որ երեխան ամենաթանկ, գին չունեցող պագևն է:

Աղջիկը ոչինչ չասաց, բայց նկատեցի, որ աչքերը լցվել են արցունքներով: Հաջորդ կանգառում նա իջավ, սակայն
մինչ այդ տատիկին կամաց ձայնով ասաց.

—Շնորհակալ եմ…

Իսկ ես նայում էի այդ տարեց կնոջը, տեսնում, որ նա շատ տխուր է, վերհիշում է քրոջ պատմությունը, ով գիտի,
գուցե դա հենց իր հետ է պատահել…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика