Պատրաստեք բանանով պաղպաղակ երեխաների համար

Պատրաստեք բանանով պաղպաղակ երեխաների համար.

Բաղադրիչներ

1. Կաթնաշոռ – 300 գ
2. Սերուցք (10 տոկոսանոց) – 150 մլ
3. Բանան – 2 հատ
4. Մեղր – 2 ճ/գ
5. Վանիլին

Պատրաստման եղանակը

1. Բլենդերով հարել կաթնաշոռը, բանանը, մեղրը, վանիլինը և սերուցքը (սկզբում լցնել 50-70գ):

2. Անհրաժեշտության դեպքում սերուցքն ավելացնել (ամեն ինչ կախված է կաթնաշոռից):

3. Պետք է ստացվի թթվասերի պնդության զանգված:

4. Լցնել պաղպաղակը կոնտեյների մեջ և տեղավորել սառցախցիկում 2 ժամ: Կստացվի փափուկ պաղպաղակ:

5. 4 ժամ անց պաղպաղակը կպնդանա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика